[Լրացված] Ապրիլի 28-ին թշնամու կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող

Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի կայքը տեղեկացնում է, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարզելու հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ։

Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

Քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ. կատարվում է նախաքննություն:

[Լրացում] Արցախի նախագահի հրամանագրով՝ զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *