Քուրդ-արաբական ուժերը շարունակում են առաջխաղացումը «Իսլամական պետության» դեմ

Քրդերից և արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) շարունակում են գրոհը Սիրիայի Տապկա քաղաքի ուղղությամբ և արդեն ամբողջությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են քաղաքի հարավային «Ալ-Վահաբ» շրջանը:

Այս մասին հայտնում է քրդական ANF լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ այդ ուղղությամբ ընթացող վերջին երկու օրվա մարտերում սպանվել է ԻՊ շուրջ 20 ահաբեկիչ, ինչպես նաև ոչնչացվել են զինամթերքի արտադրամաս և զրահամեքենաներ:

Մարտական գործողություններում SDF-ին օժանդակել է նաև միջազգային կոալիցիան՝ վերջին երկու օրում շուրջ 6 ավիահարված հասցնելով ԻՊ դիրքերին:

ԻՊ ահաբեկիչներից առգրավվել է նաև սպառազինություն, այդ թվում ՝ տանկ, ինքնաձիքներ և պայթուցիկ սարքեր:

Նշենք, որ մարտին  «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) կարողացել էին վերահսկողություն հաստատել Սիրիայի խոշորագույն ջրամբարի տարածքում, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորումից գրավել Տապկայի ավիաբազան:

Տապկան  Սիրիայի և Իրաքում «Իսլամական պետության» «մայրաքաղաքը» համարվող Ռաքքա քաղաքից շուրջ 45 կմ հեռավորության վրա է, և Ռաքքայի ազատագրման գործողության համար կարևոր նշանակություն ունի:

Նշենք նաև, որ ապրիլի 26-ին քրդական ուժերը թուրք-սիրիական սահմանին խոցել են նաև Թուրքիայի ԶՈւ երկու միավոր տանկ:

Վերահսկողության գոտիները Սիրիայի Տապկայի ջրամբարի շրջանում (27 մարտի 2017թ. դրությամբ). քարտեզը՝ «Ալ Ջազիրայի»

Վերահսկողության գոտիները Սիրիայի Տապկայի ջրամբարի շրջանում (27 մարտի 2017թ. դրությամբ). քարտեզը՝ «Ալ Ջազիրայի»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *