Քրդական ուժերը թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ԶՈւ 2 տանկ են խոցել

Ապրիլի 26-ին Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից» (YPG) հայտնել են, որ քուրդ ուժայինները թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի ԶՈւ 2 տանկ են խոցել: Թուրքական կողմը հայտնում է, որ տանկերի անձնակազմը չի տուժել: 

Քրդական աղբյուրները հայտնում են, որ միջադեպը գրանցվել է Սիրիայի Դարբասիյա բնակավայրի և թուրքական Մարդին նահանգի սահմանյին շրջանում:

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի Զու գլխավոր շտաբից հսատատել են տանկերի խոցման փաստը, սակայն նշել են, որ միջադեպի արդյունքւոմ թուրքական զինուժը անձնակազմի շրջանում կորուստներ չունի:

Թուրքաան աղբյուրի համաձայն՝ քրդերը Թուրքիայի ԶՈւ տանկ խոցել են ոչ միայն Մարդինի, այլև՝ ավելի արևմուտք տեղակայված Սիրիայի Աֆրին շրջանին սահմանակից հատվածներում: Այդտեղ ևս, ըստ նույն աղբյուրի, թուրքական զինուժը կորուստներ չունի:

Քրդական աղբյուրներն իրենց հերթին ավելացնում են, որ Մարդինի շրջանում՝ Դարբասիյա բնակավայրի մոտ քրդական և թուրքական ուժայինների բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3, վիրավորվել՝ 5 զինծառայող:

Թուրքական կողմը դեռևս այս միջադեպին չի անդրադարձել:

Ավելացնենք,ո ր երեկ՝ ապրիլի 26-ին, թուրքական զինուժը հրետակոծել, ինչպես նաև ավելի վաղ ռմբակոծել էր Սիրիայում քրդական կառույցի դիրքերը:

Ավելի վաղ թուրքական «Հյուրիեթ» պարբեկանը հայտնել էր, որ Թուրքիան մտադիր է նոր գործողություններ սկսել Սիրիայի տարածքում՝ արդեն ուղղակիորեն քրդական ուժերի դեմ:

Սիրիայի հյուսիային հատվածը՝ 24.04.2017 թ․ դրությամբ։ Կարմիրը Սիրրիայի ԶՈւ վերահսկած շրջանն է, դեղինը՝ քրդեր, կանաչը՝ Թուրքիա և հովանավորյալ զինյալներ։ Մոխրագույնով ԻՊ տարածքներն են։

Սիրիայի հյուսիային հատվածը՝ 24.04.2017 թ․ դրությամբ։ Կարմիրը Սիրրիայի ԶՈւ վերահսկած շրջանն է, դեղինը՝ քրդեր, կանաչը՝ Թուրքիա և հովանավորյալ զինյալներ։ Մոխրագույնով ԻՊ տարածքներն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *