Իսրայելի օդուժը ռմբակոծել է Դամասկոսի օդանավակայանի հարակից տարածքը

Ապրիլի 27-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ տեղակայված միջազգային օդանավակայանի շրջակայքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ իսրայելական օդուժը ռմբակոծել է շիայական Հեզբալլահի զինապահեստներից մեկը:

Ըստ Reuters լրատվական գործակալության տվյալների՝ Իսրայելի օդուժը հարվածել է ոչ թե Դամասկոսի միջազգային օդանավակայանին, այլ՝ օդանավակայանի մոտ տեղակայված զինապահեստի, որտեղ «Իրանի օժանդակությամբ գործող լիբանանյան Հեզբալլահ խմբավորումը պայթուցիկ նյութեր, միջոցներ էր պահում»:

Իսրայելը և Սիրիան դեռևս պաշտոնապես չեն անդրադարձել այս միջադեպին: Իսրայելի զինվորական ղեկավարությունն առհասարակ հրաժարվել է մեկնաբանել ավիահարվածները, ինչի հետևանքով Դամասկոսի օդանավակայանի մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Իսրայելը պարբերաբար ռմբակոծում, հրթիռակոծում է Սիրիայի տարածքը՝ նշելով, որ իրենց հիմնական նպատակը Հեզբալլահի մատակարարման ուղիները փակելն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *