Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է Խորվաթիա

Ապրիլի 26-ին եռօրյա այցով Խորվաթիա է մեկնել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը: Ըստ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության՝ այցը կատարվել է Խորվաթիայի ԶՈւ գլխավոր շտաբի հրավերի համաձայն: Սադիկովը ծրագրում է Խորվաթիայում մնալ մինչև ապրիլի 28-ը:

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Նեջմեդդին Սադիկով

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Նեջմեդդին Սադիկով

2010-ական թթ. սկսած Ադրբեջանը և Խորվաթիան խորացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում: 2013 թ. երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են «Ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր:

Այդ ժամանակ Ադրբեջան էր այցելե է Խորվաթիայի պաշտպանության նախարար Անտե Կոտրոմանովիչը և հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևին:

Արդեն 2015 թ. Խորվաթիա էր այցելել Ադրբեջանի պաշտպանության գործող նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը և Խորվաթիայի պաշտպանության նախարար Անտե Կոտրոմանովիչը (արխիվ)

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը և Խորվաթիայի պաշտպանության նախարար Անտե Կոտրոմանովիչը (արխիվ)

Ավելացնենք, որ դեռևս 2009-ին Խորվաթիայի ականազերծման կենտրոնը (CROMAC) և Ադրբեջանի Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունն (ANAMA) ստորագրել էին մարդասիրական ականազերծման համաձայնագիր:

2013-ի մարտի 27-ին CROMAC-ի ներկայացուցիչները Խորվաթիայում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկվել էին Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանային տարածքների (Նախիջևանի սահման) ականզերծման նախագիծը:

Բացի այս, 2014 թ. Խորվաթական Adria-Mar նավաշինարանը հայտարարել էր, որ պատրատվում է վերանորոգել Ադրբեջանի 2 միավոր փոքր չափերի, ջրասուզակների տեղափոխման համար նախատեսված սուզանավակները:

Ադրբեջանին պատկանող Տրիտոն-1Մ սուզանավը

Ադրբեջանին պատկանող Տրիտոն-1Մ սուզանավը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *