Վիգեն Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը

Համաժողովը նվիրվելու է համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին: Քննարկվելու են հակաահաբեկչական պայքարին, Եվրոպայում և խաղաղօվկիանոսյան և ասիական շրջանում անվտագությանն առնչվող հարցեր, աշխարհի տարբեր շրջաններում անվտանգության ամրապնդման հարցում պաշտպանական գերատեսչությունների դերը:

ՌԴ ՊՆ կայքի փոխանցմամբ՝ համաժողովին մասնակցելու են 86 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում պաշտպանական գերատեսչությունների նախարարների պատվիրակություններ, ինչպես նաև ՄԱԿ. ՀԱՊԿ, ԱՊՀ, ԿՄԽԿ և ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) միջազգային կազմակերպությունների ղեկավարություններ:

Նշենք, որ Ադրբեջանը նույնպես մասնակցում է այս համաժողովին: Այս նպատակով Մոսկվայում է Ադրբեջանի ՊՆ անձնակազմների հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևի գլխավորած պատվիրակությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *