Ապրիլի 26-ին նախնական տվյալներով սրտի կաթվածից մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի 5-րդ զանգվածում ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել։ ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից Razm.info-ի հետ զրույցում հաստատեցին, որ մահացածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության պետ, մայոր 31-ամյա Արմեն Ծատուրյանն էր:

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Ա. Ծատուրյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենի զորամասում՝ որպես ինժեներական ծառայության պետ, կոչումով մայոր էր։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ծատուրյանը մահացել է սրտի կաթվածից։

Ըստ նույն տեղեկությունների՝ նա մահացել է աշխատանքի գնալու ճանապարհին՝ իր ավտոմեքենայում: Դեպքը գրանցվել է Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց:

Նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, նույն բաժնի հետաքննչական խումբը: Փաստի առթիվ հետաքննիչ Վ. Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *