ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսում ամփոփել են տարվա 1-ին քառորդի աշխատանքները

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի ռազմական խորհրդի նիստում ամփոփվել են 2017 թվականի ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Ամբողջությամբ իրականացվել են պատրաստության պլանով նախատեսված բոլոր աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

5-րդ բանակային կորպուսում ամփոփվել են ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքները

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում ամփոփվել են ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքները

Նիստի ընթացքում զեկուցումներով հանդես են եկել զորամիավորման շտաբի պետը, հրամանատարի տեղակալները:

Զեկույցներում մանրամասն ներկայացվել և վերլուծվել են ենթակա ստորաբաժանումների մարտական և զորահավաքային պատրաստականության, օպերատիվ և շտաբների պատրաստության ու զորքերի ծառայության կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման, թիկունքային ապահովման և այլ աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել զորքերի ղեկավարման համակարգի խնդիրներին և կատարելագործման ուղիներին, զորահավաքային պատրաստության և համալրման ուղղությամբ կատարված միջոցառումներին:

Կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նախանշել է հետագա աշխատանքների կազմակերպման առավել կարևոր ուղղությունները և մարտական խնդիրներն ամբողջությամբ իրագործելու համար տվել կոնկրետ հանձնարարականներ:

Նշենք, որ օրեր առաջ ամփոփվել էին նաև Հայաստանի պաշտպանության նախարարության` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսի 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *