Կնորոգվեն սահմանամերձ շրջանների մանկապարտեզների և դպրոցների թաքստոցները

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԻ նախարարությունը և «Պահապան» զարգացման հիմնադրամի ստորագրած համագործակցության հուշագրով ամրագրվում է Տավուշի սահմանամերձ գյուղերում դպրոցների ու մանկապարտեզների թաքստոցների վերանորոգման ծրագրում կառույցների համագործակցությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին իրավիճակների նախարարության կայքը:

ԱԻ նախարարությունը և «Պահապան» հիմնադրամը կհամագործակցեն սահմանամերձ շրջանում ուսհաստատությունների տարածքում թաքստոցներ նորոգելու շուրջ

ԱԻ նախարարությունը և «Պահապան» հիմնադրամը կհամագործակցեն սահմանամերձ շրջանում ուսհաստատությունների տարածքում թաքստոցներ նորոգելու շուրջ

Հիմնադրամը կիրականացնի սահմանամերձ համայքների դպրոցների և մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների նորոգումը և կահավորումը:

Ծրագրի շրջանակներում կողմերը կայցելեն Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ՝ թաքստոցների ընտրության և դրանց վերանորոգման կարիքները համատեղ գնահատելու համար: ԱԻՆ-ը կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն թաքստոցների և շահագործման վերաբերյալ:

Թաքստոցները կահավորված են լինելու խաղալիքներով, ջրի պաշարներով, գրքերով և հեռուստացույցով, ինչը հնարավորություն կտա մեղմելու երեխաների սթրեսային վիճակը թաքստոցում եղած ժամանակ: Նման թաքստոց արդեն կառուցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:

Նշենք, որ փետրվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշումով սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում են նաև մի շարք նախարարների տեղակալներ:

Հանձնաժողովը զբաղվում է նաև սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, ինչպես նաև հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմամբ:

Իսկ ապրիլի 4-ին սահմանամերձ համայնքներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խումբը սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ փնջային խորհրդակցություններ է անցկացրել Տավուշի Պառավաքար, Վազաշեն, Ոսկեպար համայնքներում: Աշխատանքային խմբի կազմում է եղել նաև ԱԻՆ ՓԾ քաղպաշտպանության պետի տեղակալ Էդան Սնդրյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *