Վրաստանի զինված ուժերը լոգիստիկական զորավարժություն են անցկացրել

Օպերատիվ-մարտավարական մակարդակով ապրիլի 25-ին Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանատարությունում լոգիստիկայի օրվա առթիվ անցկացվում է  «Ագալի-2017» զորավարժությունը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Վրաստանում անցկացվել է լոգիստիկական զորավարժություն

Վրաստանում անցկացվել է լոգիստիկական զորավարժություն

Վարժանքները անցկացվում են Սենակի քաղաքի՝ 2-րդ հետևակային բրիգադի ռազմաբազայում: Զորավարժության նպատակն է բարձրացնել Վրաստանի ԶՈւ արևմտյան հրամանատարության լոգիստիկ ստորաբաժանումների մարտական և  օպերատիվ պատրաստության մակարդակը:

Վարժանքներին մասնակցել են 2-րդ և 3-րդ հետևակային բրիգադները, 2-րդ հրետանային բրիգադը, ինչպես նաև ինժեներասակրավորական գումարտակ, դաշտային հոսպիտալ և ռազմական ոստիկանությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *