Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող

Ապրիլի 25-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում և արևելյան Կարս ու Բիթլիս նահանգներում պայթյունների արդյունքում սպանվել է Թուրքիայի ժանդարմերիայի 5 զինծառայող, ևս 5 զինծառայող վիրավորվել է: Միջադեպերի համար թուրքական կողմը մեղադրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի թուրք-քրդական բախումների հետևանքով

Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում Ժանդարմերիայի 23-րդ սահմանապահ դիվիզիայի զինծառայողների որոնողական աշխատանքների ժամանակ պայթեցվել է ճանապարհին PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարք, ինչի արդյունքում երկու զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել Շրնաքի նահանգային հիվանդանոց, որտեղ էլ զինծառայողները ավելի ուշ մահացել են: Նշենք, որ ապրիլի 21-23-ին Շրնաք նահանգում PKK-ի դեմ Թուրքիայի ժանդարմերիայի գործողություններում սպանվել է ևս 5 թուրք ուժային:

Մյուս միջադեպը եղել է Կարս նահանգի Կաղզվան գավառում: Թուրքիայի ուժայինների որոնողական աշխատանքների ժամանակ ական է պայթել, ինչի արդյունքում էլ սպանվել է Թուրքիայի 2 ուժային, ևս 3 ուժային վիրավորվել է:

Բիթլիս նահանգում ժանդարմերիայի զինծառայողը սպանվել է ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքի պայթելու արդյունքում: Միջադեպի հետևանքով վիրավորվել է ևս 2 զինծառայող:

Հիշեցնենք, որ մարտի 29-ից Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ են սկսել երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ: Գործողություններն իրականացվում է Թուրքիայի 12 նահագներում և գավառներում:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները երկրի արևելքում և հարավ-արելքում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Բախումների հետևանքով մի շարք բնակավայրեր մեծ նյութական վնասներ են կրել, բացի այդ Թուրքիայի հարավարևելյան նահանգներից 355 հազարից մինչև կես միլիոն մարդ է տեղահանվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *