Հս. Օսիայում զորավարժության ժամանակ Ռուսաստանի զինուժը խոցել է պայմանական ահաբեկիչներին

Հյուսիսային Օսիայի «Տարսկոյե» զորավարժարանում ավարտվել  են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 58-րդ համազորային բանակի հրետանային ստորաբաժանումների հրամանատարաշտաբային վարժանքները։ Այս մասին ապրիլի 25-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Զորավարժության շրջանակներում հրետանավորները հետախուզական տվյալներ ստանալուց հետո ոչնչացրել են  բնակելի տարածքներ գրավել փորձող պայմանական ահաբեկիչներին։

ՌԴ ԶՈւ Մստա-Բ հաուբիցը

ՌԴ ԶՈւ Մստա-Բ հաուբիցը կրակի ժամանակ

Զորավարժությանը ներգրավվել էր շուրջ 200 զինծառայող, ավելի քան 30 միավոր զինտեխնիկա՝ այդ թվում  «Ուռագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Մստա-Բ» հաուբիցներ։

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանն ընդգրկում է Սև և Կասպից ծովերի միջակայքի ռուսաստանյան տարածքում, Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամասերը: Այս միավորման ենթակայության տակ են նաև Սիրիայում գործող ռուսաստանյան ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *