ԱՄՆ խոշորագույն միջուկային սուզանավը կայանել է Հարավային Կորեայում

Ապրիլի 25-ին հարավկորեական հեռուստաալիքներից մեկը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է Հարավային Կորեայի Բուսան նավահանգստում կայանած ամերիկյան «Միչիգան» խոշորագույն միջուկային սուզանավը: Կորեական թերակղզուն է մոտենում նաև ԱՄՆ ԶՈւ մեկ ավիակիր նավ:

Ամերիկյան CNN հեռուստաընկերության հաղորդմամբ՝ սա կապված է վերջին շրջանում ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների խիստ լարմամբ: Վերջին օրերին Հյուսիսային Կորեան նշում է իր բանակի ստեղծման 85-ամյակը: Միջոցառումների շրջանակներում անցկացվել են խոշորամասշտաբ հրետանային վարժանքներ:

Բացի այդ, Հյուսիսային Կորեան հայտարարել էր ևս մեկ միջուկային մարտագլխիկով բալիստիկ հրթիռի փորձարկման նպատակների մասին: Ամերիկյան լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ այս ամսվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը սուզանավերի նավախումբ է ուղարկում Կորեա:

«Միչիգան» միջուկային սուզանավի սպառազինությունում առկա է 154 միավոր Tomahawk թևավոր հրթիռ: Բացի այդ, սուզանավը տեղափոխում է ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության 66 հատուկ ջոկատայինների:

Ավելացնենք, որ այսօր՝ ապրիլի 25-ին, Տոկիոյում Ճապոնիայի, ԱՄՆ և Հարավային Կորեայի ներկայացուցիչները որոշել են ուժեղացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

Վերջին ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեայի շուրջ մթնոլորտի սրմանը զուգահեռ հյուսիսկորեական պետության հիմնական դաշնակից Չինաստանը ևս շուրջ 150 հազար զինծառայող է ուղարկել Հյուսիսային Կորեային սահմանակից շրջաններ: Հյուսիսային Կորեայի սահմաններին մոտ զորքեր է կուտակել նաև Ռուսաստանը, սակայն ռուսաստանյան կողմը պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատել:

ԱՄՆ բանակի «Միչիգան» միջուկային սուզանավը

ԱՄՆ բանակի «Միչիգան» միջուկային սուզանավը

ԱՄՆ բանակի Carl Vinson ավիակիր նավը

ԱՄՆ բանակի Carl Vinson ավիակիր նավը

2017 թ. ապրիլին Հյուսիսային Կորեան անցկացրել է խոշորամասշտաբ հրետանային վարժանքներ. կադր նշված զորավարժությունից

2017 թ. ապրիլին Հյուսիսային Կորեան անցկացրել է խոշորամասշտաբ հրետանային վարժանքներ. կադր նշված զորավարժությունից

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *