2016 թվականին ահաբեկչական հանցագործությունները Ռուսաստանում աճել են 45 տոկոսով

Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարեցտարի Ռուսաստանում աճում է ծայրահեղական և ահաբեկչական բնույթի հանցագործությունների թիվը։ 2016 թվականին Ռուսաստանում հաշվվել է ահաբեկչական բնույթի 2227 (+44.8%) և ծայրահեղական բնույթի 1450 (+9.1%) հանցագործություն։

Այս մասին հայտնի է դառնում Ռուսաստանի Գլխավոր դատախազ Յուրի Չայկիի զեկույցից։ Փոխանցում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Վերջին 5 տարում նման հանցագործությունների աճը պայմանավորված է Ռուսաստանի հակաահաբեկչական գործողություններով՝ մասնավորապես Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին անդամակցած ռուսաստանցիներին հայտանբերելու ուղղությամբ տարվող աշխատանքներով։

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի ժամանակ. նկարը «ՏԱՍՍ» գործակալության

2016 թվականին ՌԴ քրեական օրեսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական գործողություն) գրանցված հանցագործությունների թիվը  հասել է 25-ի (8-ից)։ Հանցագործությունների 72 տոկոսը կանխվել է սպառնալիքների, նախապատրաստական աշխատանքների փուլում։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել էր, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում է Ռուսաստանի մոտ 2000-2500 քաղաքացի:

Բացի այդ, ICCT կենտրոնի զեկույցի համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ-ահաբեկիչների մեջ ամենամեծ թիվը կազմում են Տաջիկստանի քաղաքացիները: Ռուսաստանից մահապարտ-ահաբեկիչները թվաքանակը 2015-2016թթ ընթացքում կազմել է 13 մարդ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ-ահաբեկիչների թվում ամենաշատ մարդիկ Տաջիկստանի քաղաքացիներն են

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտ-ահաբեկիչների թվում ամենաշատ մարդիկ Տաջիկստանի քաղաքացիներն են

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *