ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղում մեկնարկել են հանկարծակի ստուգումներ

Ապրիլի 25-ին Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմիղում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորինիկովի ղեկավարությամբ մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներ են մեկնարկել:

Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Ասթաֆիևը:

Դաղստան հրթիռային ռազմանավը

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը

Ասթաֆաևը հայտնել է, որ հանկարծակի ստուգումների շրջանակներում Կասպյան նավատորմիղի նավերը դուրս են եկել մշտական տեղակայման վայրերից և սկսել են ուսումնամարտական վարժանքներ իրականացնել:

Վարժանքներին մասնավորապես ներգրավվել են «Թաթարստան» և «Դաղստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային նավերը, «Վոլգոդոնսկ», «Աստրախան», «Մախաչկալա» փոքր  հրետանային նավերը, ականազերծող նավեր, «Պ-351» և «Գրաչոնոկ» հակադիվերսոն կատերները:

Վարժանքների առաջին փուլի ընթացքում Կասպյան նավատորմի նավերի աձնակազմը մշակել են նավերը մարտական պատրաստության «լրիվ» մակարդակի բերելու առաջադրանքներ:

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը Սև ծովում

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը Սև ծովում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *