ՌԴ Սևծովյան նավատորմի հրթիռահրետանային բրիգադը վարժանքներ է անցկացնում Կրասնոդարում

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի առանձին հրթիռահրետանային բրիգադը Կրասնոդարի  «Ժելեզնիյ Ռոգ» զորավարժարանում անցկացնում են ստուգողական մարտավարական վարժանքներ։ Այս մասին ապրիլի 24-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների ընթացքում հրետանավորները և հրթիռաձիգները յուրացնելու են ծանր մարտական մեքենաներ վարելու հմտություններ։ Իրականացնելու են համալիրների բացազատման գործողություններ։

«Բերեգ» ինգնագնաց հրետանային կայանք. ՌԴ ԶՈւ

«Բերեգ» ինգնագնաց հրետանային կայանք. ՌԴ ԶՈւ

Վարժանքների շրջանակներում զինծառայողները «Բերեգ» ինքնագնաց հրետանային կայանքներով խոցել են  7 կմ հեռավորության վրա գտնվող  թիրախ հանդիսացող ծովային վահանը։ Ծովային պայմանական թիրախները խոցվել են նաև «Բաստիոն» հրթիռային համալիրներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ղրիմում վարժանքներ է սկսել Սևծովյան նավատորմի 22-րդ բանակային կորպուսը։

Վարժանքներին մասնավորապես ներգրավվել են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Նոնա» ինքնագնաց հրետանային կայանքներ, Դ-30 և «Մստա-Բ» հաուբիցներ, «Խրիզանտեմա» ինքնագնաց հակատանկային հրթիռային կայանքներ, «Պադնոս» նռնականետներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *