Սիրիայում իրանցի զինծառայողներ են սպանվել

Սիրիայում ահաբեկիչների դեմ մղած մարտերում սպանվել են  իրանցի զինծառայողներ Մոհամմադ Ռեզա Շիբանին, Ահմադ Ղոլամանին և Համեդ Բաֆանդեն։ Այս մասին ապրիլի 24-ին հայտնում է իրանական «qasemsoleimani.ir» լրատվակայքը։

Մոհամմադ Ռեզա Շիբանին և Ահմադ Ղոլամանին եղել են Իրանի Գոլեսթան նահանգից, իսկ Համեդ Բաֆանդեն՝ Քերման նահանգից։ Այլ տվյալներ զոհվածների մասին հատնի չեն։

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Համեդ Բաֆանդեն

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Համեդ Բաֆանդեն

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Սիրիայում սպանված իրանցի 4 զինծառայողի մասին։

Իրանը ժխտում է Սիրիայում իր մարտական ստորաբաժանումների առկայությունը՝ հայտարարելով, որ այնտեղ զոհվող իրանցիները կամավորներ են, և Իրանը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ:

Մարտին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Մահալաթին չէր մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են եղել։ Ըստ Reuters գործակալության` Իրանը Սիրիա է ուղարկում հիմնականում աֆղանցիներից և պակիստանցիներից կազմված ջոկատներ:

Մինչ այս՝ նոյեմբերին, Մահալաթին հայտարարել էր, որ միայն Սիրիայում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել:

Ավելի վաղ՝ 2015թ. հունիսին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված շուրջ 400 մարտիկ՝ հիմնականում աֆղանցիներ:

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Ահմադ Ղոլամանին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Ահմադ Ղոլամանին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մոհամմադ Ռեզա Շաբանին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մոհամմադ Ռեզա Շաբանին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *