Ավտովթարում մահացել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպա

Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող, ավագ լեյտենանտ, 1991 թ. ծնված Էլչին Աբդուլաևը (Elçin Abdullayev):

Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվակայքը:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության վթարված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության վթարված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան

Լենքորան-Լերիկ ավտոճանապարհի Շովու գյուղի հատվածում վթարի է ենթարկվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Վթարի արդյունքում ևս մեկ սահմանապահ վիրավորվել է:

Սոցցանցերից ստացած տեղեկությունների համաձայն՝ մահացած Էլչին Աբդուլաևը սահմանապահ ծառայության ուղեկալի հրամանատար էր:

Հավելենք, որ բաց աղբյուրներից 2017 թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 23 մահացած զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *