Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու Ադրբեջանում

Մայիսի 1-ից 5-ը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ մարտական կրակով մարտավարական զորավարժություն են անցկացնելու Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: 

Ադրբեջանում համատեղ զորավաժություն են անցկացնելու Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը

Ադրբեջանում համատեղ զորավաժություն են անցկացնելու Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը

Զորավարժության մասնակցելու համար ապրիլի 21-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը, որին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի բազաներից մեկում դիմավորել են Ադրբեջանի ԶՈւ ՊՆ թիկունքի վարչության պետ, գնդապետ Մյունասիբ Բաբաևը և Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ Զաֆեր Օջաքը: Թուրքիայի ԶՈւ պատվիրակությունը ղեկավարում է գնդապետ Հաքան Աչըքգյոզը:

Զորավարժությանը մասնակցելու են երկու երկրների ԶՈւ անձնակազմ, զրահապատ տեխնիկա, հրետանային կայաններ և ականանետներ, Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռներ, ինչպես նաև զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժության նպատակն է համակարգել երկու երկրների զինված ուժերի գործողությունները՝ փորձի փոխանակման միջոցով, բարձրացնելու երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությունը, ինչպես նաև բարձրացնել տարբեր ստորաբաժանումների պատրաստությունը և գործողությունների մասնակցելու ընդունակությունները:

Հիշեցնենք, որ ապրիլի 16-21-ը Ադրբեջանը մեծամասշտաբ զորավարժություն է անցկացրել՝ 30 հազար զինծառայողների մասնակցությամբ: Զորավարժությանը ներգրավվել էին 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա:

Ադրբեջանի ԶՈւ М-46 հաուբիցները զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Ադրբեջանի ԶՈւ М-46 հաուբիցները զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Արձագանքելով ադրբեջանական բանակի այս զորավարժությանը, հայկական կողմը հայտնել էր, որ, ինչպես և նախորդ տարի անցկացված խոշոր զորավարժության դեպքում, այս մեկը ևս անցկացվել է (1, 2) միջազգային պայմանավորվածությունների խախտումներով:

Ապրիլի 19-20-ին անցկացվել է զորավարժության մարտական կրակով ակտիվ փուլը: Կրակային վարժանքներին ներգրավվել էին նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *