ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը ԱՄՆ-ից նոր համակարգեր են ստացել

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը ԱՄՆ ծրագրերից մեկով ստացել են զորավարժությունների և վարժանքների ժամանակ օգտագործվող համակարգեր, որոնց միջոցով հնարավոր է լինում արձանագրել պայմանական խոցումները: Համակարգը Ռազմինֆոյին ներկայացրել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայող, ավագ սերժանտ Գևորգ Խունոյանը:

Լազերային ճառագայթ արձակող սարքը՝ ամրացված ավտոմատի վրա

Լազերային ճառագայթ արձակող սարքը՝ ամրացված ավտոմատի վրա

Զինծառայողը ներկայացրել է զենքի վրա դրվող լազերային համակարգը, որը ճառագայթ է արձակում, ինչպես նաև զրահաբաճկոնին կցվող ընդունիչները, որոնք ընդունում են ճառագայթը, գրանցում, և այդպես հնարավոր է լինում պարզել՝ արդյոք տվյալ համակարգը կրողը խոցված է, կարիք ունի քողարկվելու կամ դիրքը փոխելու:

Այսպիսով՝ զորավարժությունը կատարվում է հնարավորինս մոտեցված իրական պայմաններին, սակայն մի տարբերությամբ, որ փամփուշտները իրական չեն, փոխարինվում են լազերային ճառագայթներով:

«Այսինքն՝ այս համակարգը տալիս է առավելություն, որ զինծառայողը մաքսիմալ արդյունավետ հասկանա մարտի դաշտում իր գործողությունները կամ կրակի վարման եղանակները»:

Համակարգը նաև հավաքական տվյալներ է տալիս։ Հրամանատարությունը ոչ միայն ընդհանուր զորավարժության ժամանակ է տիրապետում յուրային և հակառակորդի զորքերի կորուստներին և խոցումներին, այլև արդյունքների ամփոփման ժամանակ հստակ տեսնում է՝ քանի հոգի խոցվեց, ինչ զենքի տեսակներից, դիպուկահարը քանի հոգու կարողացավ վնասազերծել և այլն։ Սա թույլ է տալիս զորավարժության արդյունքների հիման վրա կատարել ճիշտ պլանավորում և մարտավարական գործողություններ:

Զրահաբաճկոնը և դրա վրա ամրացված ընդունիչները

Զրահաբաճկոնը և դրա վրա ամրացված ընդունիչները

Հրամանատարության կողմից պլանավորած պայմանական որևէ հարձակման ժամանակ հրամանատարը կազմակերպում է զորքերի տեղաշարժը, հարձակման կարգը, տեսնում է և գիտակցում, թե որտեղ թերություն թույլ տվեց, որտեղ է ավելի խոցելի և այլն։

Համակարգերը ավելի շատ գործածվում են ՆԱՏՕ-ի և ՌԴ ԶՈւ զորքերի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ:

Մեկ փաթեթի մեջ առկա է քսան կոմլեկտ, որը ներառում է իր մեջ զրահաբաճկոնի և սաղավարտի վրա կցվող, զենքի վրայի դրվող համակարգեր, մարտկոցներ, գործիքներ, նշանազարկի բերելու գործիքներ և թղթաբանություն:  Սարքը առանձին չի կարող գնվել և տեղադրվել տեղական զրահաբաճկոնների վրա։

Խաղաղապահ ուժերը բավարար համալրված են համակարգով, թեև այս պահին ողջ բրիգադը համալրված չէ, սակայն «քայլ առ քայլ գնում ենք դրան»:

Ճառագայթներ ընդունող սաղավարտը և զրահաբաճկոնը ներկայացվում են «Ազգ-բանակ» համաժողովի այցելուներին

Ճառագայթներ ընդունող սաղավարտը և զրահաբաճկոնը ներկայացվում են «Ազգ-բանակ» համաժողովի այցելուներին

Նշենք, որ այս սարքավորումներով Հայաստանի խաղաղապահ ուժերն արդեն անցկացրել են զորավարժություններ:

Վարժանքից հետո լազերային հատուկ սարքավորումների տվյալները ներմուծվել են համակարգիչ, ինչի հիման վրա էլ գնահատվել են զորավարժության ընթացքը և երկու խմբերի գործողությունները։

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորավարժության ժամանակ զինծառայողների ավտոմատներին ամրացված հատուկ լազերային սարքը և զրահաբաժկոնների հատուկ ընդունիչները թույլ են տալիս գրանցել կրակոցի ուղղությունը և խոցումը

ՀՀ ԶՈւ խաղաղապահների զորավարժության ժամանակ զինծառայողների ավտոմատներին ամրացված հատուկ լազերային սարքը և զրահաբաժկոնների հատուկ ընդունիչները թույլ են տալիս գրանցել կրակոցի ուղղությունը և խոցումը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *