Թուրքիայի օդուժը PKK-ի դիրքերին հարվածել է Իրաքի հյուսիսում

Ապրիլի 20-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Իրաքի հյուսիսային Բասյան-Ավաշին շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել են» քրդական կառույցի ապաստարաններն ու թաքստոցները:

Բացի Իրաքի հյուսիսում քրդական կառույցի դիրքերին հարվածներից հասցնելուց, Թուրքիայի ուժային կառույցները շարունակում են նաև գործողությունները PKK-ի դեմ Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում: Մարտի 29-ից Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է PKK-ի դեմ գործողությունների նոր փուլի մեկնարկի մասին:

Նշենք, որ ապրիլի 20-ին Թուրքիայի զինված ուժերը Շրնաք նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին հարվածելու համար օգտագործել են տեղական արտադրության անօդաչու թռչող սարք, հարվածային ուղղաթիռ և նույնպես տեղական արտադրության հրթիռներ: Ըստ թուրքական աղբյուրների՝ գործողության արդյունքում Շրնաքում սպանվել է 26 քուրդ զինյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *