Սիրիան իր ինքնաթիռները չի մոտեցրել «Հմեյմիմ» ավիաբազայի ՌԴ ԶՈւ ավիախմբին

Սիրիայի կառավարական բանակի ներկայացուցիչը հերքել է երկրի ԶՈւ ինքնաթիռների՝ Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղեկայված «Հմեյմիմ» ավիաբազայի ՌԴ զինված ուժերի ավիախմբին մոտեցնելու մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է արաբական Al Masdar News լրատվակայքը:

Նա նաև հայտնել է, որ Սիրիայի ԶՈւ մի քանի միավոր ինքնաթիռ իրոք տեղափոխվել է Լաթաքիա նահանգ: Սակայն դրանք նախատեսված են պլանային ռոտացիաների կամ նահանգում ավիախմբի ուժեղացման նպատակով, քանի որ ավիախումբը մասնակցում է Համա նահանգում ռազմական գործողություններին:

ՄիԳ-23. Սիրիայի ՌՕՈւ

ՄիԳ-23. Սիրիայի ՌՕՈւ

Հիշեցնենք, որ կառավարական բանակը Համայում մարտեր է մղում զինյալների դեմ,  որոնք մարտի 23-ին առավելության էին հասել Սիրիայի բանակի նկատմամբ Համայի հյուսիսում՝ մարտի 21-ից Համայում գրավելով 11 գյուղ և շրջան, որոնց մի մասը կառավարական ուժերը ավելի ուշ հետ էին վերցրել: «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումից բացի, ներգրավված էին նաև «Թահրիր աշ-Շամ», «Ահրար աշ-Շամ» և այլ զինված խմբավորումներ, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակը»։

Ավելի վաղ CNN լրատվակայքը հայտնել էր, որ Սիրիան իր եթե ոչ ամբողջ շահագործվող ավիացիան, ապա դրա հիմնական  մասը մոտեցրել է Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղեկայված «Հմեյմիմ» ավիաբազայի ՌԴ զինված ուժերի ավիախմբին, որպեսզի կարողանա ապահովել ԱՄՆ իր ինքնաթիռների անվտանգությունը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հնարավոր հարվածներից:

Նշվում էր, որ Սիրիայի կառավարությունը հաշվարկում է, որ  «Հմեյմիմ» ավիաբազայի անմիջապես մոտակայքում Միացյալ Նահանգների ավիահարվածներ իրականացնելու հավանականությունն ավելի քիչ է:

Սպրիլի 7-ին ԱՄՆ ՌԾՈՒ ռազանավերից Սիրիայի ԶՈւ «Շայրաթ» ավիաբազայի վրա 59 միավոր թևավոր հրթիռ էր արձակվել։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրենք «հարվածել են ի պատասխան Իդլիբում կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն»։ Թեև Ռուսաստանը և Սիրիան պնդում են, որ ապրիլի 4-ին Սիրայի օդուժը ավիահարվածներ է հասցրել Խան Շեյխուն քաղաքում ահաբեկիչների զինտեխնիկայի կուտակումների և զինպահեստի, որտեղ պահվում էր քիմիական զենք, ոչ թե կիրառել է քիմիական զենք: Նշենք, որ մահացել էր 60 մարդ: Ավիաբազան ԱՄՆ-ի արձակած հրթիռների հետևանքով նյութական կորուստներ էր ունեցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *