Ռուսաստանի բազայի օդաչուները գիշերային թռիչքներ են իրականացրել «Էրեբունիում»

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի բանակային ավիացիայի ստորաբաժանումները «Էրեբունի» ավիաբազայում Մի-24 հարվածային և Մի-8ՄՏՇ տրանսպորտային ուղղաթիռների ներգրավմամբ գիշերային ժամերին ուսումնական թռիչքներ են իրականացրել: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

ՌԴ ՌՕՈւ Մի-8 ուղղաթիռը «Էրեբունի» ավիաբազայում

Վարժանքներն անցկացվում են ձմեռային ուսումնական փուլի ստուգումների շրջանակներում: Ներգրավված են թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմի ավելի քան 100 զիծառայող, 50 միավոր տեխնիկա:

Վարժանքների ընթացքում օդաչուները մշակելու են  ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանումների կրակային պաշտպանության և աջակցման հարցեր:

Վարժանքների շրջանականերում օդաչուները հանձնելու են 50-ից ավելի նորմատիվ օդային օբյեկտների, շարժական և անշարժ ցամաքային թիրախների, զրահատեխնիկայի, ցածր թռչող ինքնաթիռների ու ԱԹՍ-ների հայտնաբերման շուրջ:

Էրեբունի ավիաբազայում ՌԴ ԶՈւ վարժանքները մեկնարկել են ապրիլի 20-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *