Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող

Ապրիլի 21-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում սպանվել է Թուրքիայի ժանդարմերիայի 2 զինծառայող, ևս 2 զինծառայող վիրավորվել է:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական հատուկջոկատայաին Շրնաքի Իդիլ գավառում. մարտ 2016թ.

Թուրքական հատուկջոկատայաին Շրնաքի Իդիլ գավառում. մարտ 2016թ.

Թուրքական կողմի պնդմամբ՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են Ուլուդերե գավառի Անդաչ գյուղում տեղակայված Ժանդարմերիայի գումարտակի ռազմաբազայի վրա, ինչի արդյունքում էլ սպանվել են զինծառայողները:

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Շրնաքի նահանգային հիվանդանոց:

Նշենք, որ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի տվյալներով՝ ապրիլի 14-20-ը քրդերի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է Թուրքիայի 5 ուժային, ևս 5 ուժային վիրավորվել է:

Մարտի 29-ից Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ են սկսել երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ: Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *