Ապրիլի 14-20-ը քրդերի դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի 5 ուժային. ամփոփ տվյալներ

Ապրիլի 14-20-ը Թուրքիայի հարավարևելյան և արևելյան նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ժամանակ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքական զինուժի հատուկջոկատայիններ Դիարբեքիրի Սուր գավառում. արխիվ

Թուրքական զինուժի հատուկջոկատայիններ Դիարբեքիրի Սուր գավառում. արխիվ

Բացի այդ, քրդերի դեմ գործողություններում վիրավորվել է նաև Թուրքիայի 5 ուժային: Պարբերականի տվյալներով Թուրքիայի ուժայինները «շարքից հանել են» PKK-ի 45 զինյալի, սակայն հնարավոր է, որ այս թվերի մեջ ընդգրկված լինեն նաև քաղաքացիական, խաղաղ բնակչության շրջանում կորուստները:

Գործողությւուններն հիմնականում իրականացվել են Շրնաքում, Հաքքարիում, Դիարբեքիրում, Բաթմանում, Մարդինում, Բիթլիսում:

Նշենք, որ ապրիլի 16-18-ի ընթացքում Ռազմ.ինֆոյին հայտնի է դարձել Թուրքիայի 4 ուժայինի կորուստի մասին (1, 2, 3)

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ են սկսել երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ: Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *