Հայաստանցի կուրսանտները կրթություն են ստանում աշխարհի 7 երկրում

Հայաստանցի կուրսանտները, Հայաստանից բացի,  կրթություն են ստանում նաև Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Հունաստանում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ներկայացուցիչ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը:

Արտերկրում սովորող կուրսանտների թիվը ամեն տարի ըստ հայտերի տարբեր է, սակայն գրեթե լրացվում են բոլոր տեղերը, որովհետև բավարար դիմորդներ կան:

Կուրսանտները նշում են Վազգեն Սարգսյանի 55-ամյակը

ՀՀ ԶՈւ կուրսանտներ (արխիվ)

Փոխգնդապետը նշել է, որ դրսում սովորողները ապահովվում են և՛ կեցության, և՛ կրթական ոլորտում: Իսկ ամենից շատ կուրսանտներ սովորում են Ռուսաստանում. այս տարի Ռուսաստանում 200-ից ավելի կուրսանտ է ուսում ստանում: Որպես օրինակ թվաքանակի հստակ սահմանաչափը կապված է Ռուսաստանի կողմից ներկայացված հայտերի հետ:

Հիմնականում բոլոր մասնագիտությունները առկա են նաև Հայաստանի ռազմաուսումնական հաստատություններում, բայց զինծառայողները դրսում դրսի փորձն են ձեռք բերում, որը կարևոր է հայկական բանակի համար, այնուհետև իրենց ծառայությունը շարունակում են հայկական բանակում:

«Ցանկության խնդիրն է, երբ կուրսանտը ցանկանում է սովորել դրսում, դիմում է օտարերկրյա ռազմական ուսումնական հաստատություններ», — մասնավորապես նշել է փոխգնդապետը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *