Թուրքիան շահագործել է տեղական արտադրության առաջին դեսանտային նավը

Ապրիլի 14-ին Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի շահագործմանն է հանձնվել թուրքական ընկերությունների կողմից արտադրված և սպառազինված TCG Bayraktar (Բայրաքթար՝ «դրոշ») ամֆիբիա դեսանտային նավը: Նավը նախատեսված է տանկեր տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է թուրքական մասնագիտացված «Դենիզ հաբեր» գործակալության կայքը:

TCG Bayraktar L-402 (Բայրաքթար՝ «դրոշ») ամֆիբիա դեսանտային նավի ղեկավարման կենտրոնը

TCG Bayraktar L-402 (Բայրաքթար՝ «դրոշ») ամֆիբիա դեսանտային նավի ղեկավարման կենտրոնը

«Բայրաքթար» դեսանտային նավը սպառազինվել է HAVELSAN ընկերության արտադրության ղեկավարման-վերահսկման, կրակի ղեկավարման համակարգերով:

Դեսանտային նավի մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Երկարությունը — 139 մ,
  • Լայնությունը — 19.6 մ,
  • Ջրածավալը — 7,254 տոննա,
  • Արագությունը — 18 հանգույց է (շուրջ 33 կմ/ժ)։
  • Օգտակար բեռանտարողությունը — 1200 տ, (տանկ (օրինակ՝ Շուրջ 21 «Լեոպարդ-2», կամ 28-29 միավոր Տ-72 ), այլ զրահատեխնիկա),
  • Կարող է տեղափոխել շուրջ 350 զինծառայող,

Բացի այդ, «Բայրաքթար» ամֆիբիա դեսանտային նավը մեկ լիցքավորմամբ ջրային տարածքում կարող է գործողություն իրականացնել շուրջ 30 օր` հաղթահարելով շուրջ 8 հազար կմ:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը 2011 թ. հայտարարել էր երկու նմանատիպ դեսանտային նավերի կառուցման մրցույթ: Նավերից երկրորդը՝ TCG Sancaktar դեսանտային նավը նախատեսվում է շահագործման հանձնել 2017 թ. վերջին: Նավերի կառուցումը մեկնարկել էր 2013 թվականից:

TCG Bayraktar L-402 (Բայրաքթար՝ «դրոշ») ամֆիբիա դեսանտային նավը:

TCG Bayraktar L-402 (Բայրաքթար՝ «դրոշ») ամֆիբիա դեսանտային նավը:

TCG Bayraktar L-402 (Բայրաքթար՝ «դրոշ») ամֆիբիա դեսանտային նավի ղեկավարման կենտրոնը

TCG Bayraktar L-402 (Բայրաքթար՝ «դրոշ») ամֆիբիա դեսանտային նավի ղեկավարման կենտրոնը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *