Թուրքիայի զինուժը ականազերծում է Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս քաղաքը

Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրա պաշտպանության հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս քաղաքը ականներից և պայթուցիկ սարքերից մաքրելու գործողությունները:Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինուժը շարունակում է ականազերծման աշխատանքները Սիրիայի Ջերաբլուս քաղաքում

Թուրքիայի զինուժը շարունակում է ականազերծման աշխատանքները Սիրիայի Ջերաբլուս քաղաքում

Հիշեցնենք, որ 2016-ի օգոսոտսի վերջին Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել են Ջերաբլուս քաղաքը:

Թուրքիայի զինուժը 2016-ի օգոստոսին 24-ին Սիրիայի տարածքում սկսել էր «Եփրատի վահան» գործողությունը: Գործողությունները շարունակվեցին մինչև 2017-ի մարտի վերջ: Դրա ընթացքում Թուրքիայի զինուժը և դրան աջակցող խմբերի վերահսկողության տակ է անցել 2.015 քառ կմ տարածք:

Թուրքիայի զինուժը որպես նախնական նպատակ էր հայտարարել ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելը և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելը»:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց տվեցին, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *