Էրեբունի ռազմաբազայում մեկնարկել են ՌԴ ՌՕՈւ վարժանքներ

Ապրիլի 20-ին Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում մեկնարկել են Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի օդուժի վարժանքներ, որոնց ներգրավված է շուրջ 50 միավոր տեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Վարժանքներին ներգրավված են նաև Միգ-29 կործանիչներ և Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ:

ՌԴ ՌՕՈւ Միգ-29 կործանիչները Էրեբունի ավիաբազայում:

ՌԴ ՌՕՈւ Միգ-29 կործանիչները Էրեբունի ավիաբազայում:

Իրականացվելու են զորքերին օդային աջակցության և օդային թիրախների խոցման վարժանքներ, որոնց ընթացքում Միգ-29 կործանիչների խումբը խաղարկելու է պայմանական հակառակորդի ավիացիայի դերը: «Յուրայինները» հայտնաբերելու են «հակառակորդի» ինքնաթիռները, որսալու են դրանք ու ստիպեն վայրէջք կատարել:

Վարժանքների փուլերից մեկով էլ ինքնաթիռները պետք է վայրէջք կատարեն պահեստային օդակայանում:

Ցամաքային ստորաբաժանումները իրականացնում են կապի ապահովման, տարբեր երթուղիներով թռիչքների ռադիոլոկացիոն հսկման, թռիչքուղու ապահովման, ինչպես նաև հատուկ և ավիացիոն տեխնիկայի լիցքավորման վարժանքներ:

ՌԴ ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռները Էրեբունի ավիաբազայում

ՌԴ ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռները Էրեբունի ավիաբազայում

ՌԴ ՌՕՈւ Մի-8 ուղղաթիռը Էրեբունի ավիաբազայում

ՌԴ ՌՕՈւ Մի-8 ուղղաթիռը Էրեբունի ավիաբազայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *