Անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ զորավարժության կրակային փուլը

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշորամասշտաբ զորավարժության կրակային փուլում Ադրբեջանի բանակի հրետանային, ՀՕՊ ստորաբաժանումները, ավիացիան, հատուկ նշանակության զորքերը և այլ ստորաբաժանումներ ուսումնամարտական վարժանքներ են իրականացրել զենքի և ռազմական տեխնիկայի կիրառմամբ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Ադրբեջանի ԶՈւ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Ադրբեջանի ԶՈւ տարբեր զորավարժարաններում անցկացվել են մարտական կրակ վարելու, ստորաբաժանումների զորաշարժի առաջադրանքներ:

Ըստ Ադրբեջանի ՊՆ կայքի տարածած նկարների՝ զորավարժության կրակային փուլին ներգրավված է եղել հետևյալ ռազմական տեխնիկան.

  • «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
  • Տ-72 տանկեր,
  • Դ-30 հաուբիցներ,
  • «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից,
  • «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր,
  • ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ,
  • ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ,
  • Մի-24 ուղղաթիռներ,
  • Սու-25 ինքնաթիռներ:
Ադրբեջանի ԶՈւ Տ-72 տանկերը զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Ադրբեջանի ԶՈւ Տ-72 տանկերը զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Ադրբեջանի ԶՈւ М-46 հաուբիցները զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Ադրբեջանի ԶՈւ М-46 հաուբիցները զորավարժության ժամանակ. ապրիլ 2017

Ապրիլի 19-ին Ադրբեջանի ԶՈւ զորամիավորումների և ստորաբաժանումների  հրամանատարները զեկուցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին իրավիճակի փոփոխության և հետագա քայլերի մասին:

Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը տեղում ստուգել է ստորաբաժանումների և զորամասերի պրակտիկ հմտությունները:

«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը Ադրբեջանի ԶՈւ զորավարժության ժամանակ

«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը Ադրբեջանի ԶՈւ զորավարժության ժամանակ

«Գրադ» համակարգերը Ադրբեջանի ԶՈւ զորվարժության ժամանակ

«Գրադ» համակարգերը Ադրբեջանի ԶՈւ զորվարժության ժամանակ

ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաները Ադրբեջանի ԶՈւ զորավարժության ժամանակ

ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաները Ադրբեջանի ԶՈւ զորավարժության ժամանակ

Հիշեցնենք, որ 30 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունն Ադրբեջանում մեկնարկել է ապրիլի 16-ին: Մեծաթիվ անձնակազմից բացի, այս զորավարժությանը ներգրավված են նաև 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր:

Ավելի վաղ, արձագանքելով ադրբեջանական բանակի այս զորավարժությանը, հայկական կողմը հայտնել է, որ այն անցկացվում է միջազգային պայմանավորվածությունների խախտումներով: (1, 2)

ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաները Ադրբեջանի ԶՈւ զորավարժության ժամանակ

ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաները Ադրբեջանի ԶՈւ զորավարժության ժամանակ

Ադրբեջանի ԶՈւ Մի-24 ուղղաթիռները զորավարժության ժամանակ

Ադրբեջանի ԶՈւ Մի-24 ուղղաթիռները զորավարժության ժամանակ

Սու-25 գրոհիչները Ադրբեջանի ԶՈւ զորավարժության ժամանակ

Սու-25 գրոհիչները Ադրբեջանի ԶՈւ զորավարժության ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *