ԱՄՆ-ն կարող է զենք վաճառել Իրաքին՝ քրդերին զինելու համար

Փեշմերգեի հետևակային երկու բրիգադ և հրետանային դիվիզիոն զինելու համար ԱՄՆ-ն հնարավոր է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար սպառազինություն վաճառի Իրաքին: Այս մասին հայտնում է ամերիկյան Defence News լրատվակայքը: 

Սպառազինությունը պետք է ուղարկվի Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:

Իրաքի քրդական ինքնավարության մարտիկները ամերիկյան HMMWV զրահապատ մեքենայով

Իրաքի քրդական ինքնավարության մարտիկները ամերիկյան HMMWV զրահապատ մեքենայով

Սպառազինության փաթեթը ներառում է.

  • 4400 միավոր M16A4 հրացան
  • 46 միավոր M2 Browning գնացիր
  • 186 միավոր M240B գնդացիր
  • 36 միավոր M1151 HMMWV զրահապատ մեքենա
  • 77 միավոր արդիականացված զրահով M1151 HMMWV մեքենա
  • 12 միավոր 3 կվտ դաշտային գեներատոր
  • 36 միավոր 105 մմ-ոց վերանորոգված M119A2 հաուբից

Սպառազինության փաթեթը ներառում է նաև պահեստամասեր, ուսումնական, բժշկական պարագաներ և այլ տեխնիկա:

Մատակարարման ժամկետները, սակայն, հստակեցված չեն, քանի որ այն դեռ պետք է արժանանա ԱՄՆ Սենատի հավանությանը:

Նշենք նաև, որ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի  շրջանակներում ԱՄՆ-ն 2015-ից մարզել և զինել է Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերի շուրջ 18.000 մարտիկների:

ԱՄՆ կողմից Իրաքին ուղղված ռազմական օգնության մյուս ծրագրերին և ֆինանսներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ սպառազինությունների վաճառքին այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *