Ռուսաստանի ԶՈւ Միգ-29 կործանիչները թռիչքներ են կատարել Աստրախանում

Ապրիլի 20-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի մարտական ավիացիայի օդաչուները Աստրախանում տեղակայված զորավարժարանում կատարել են պայմանական հակառակորդի օդային թիրախները խոցելու վարժանքներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ

Ձմեռային ուսումնական շրջանի ստուգումների շրջանակներում ՄիԳ-29 կործանիչները զույգերով թռիչք են կատարել Աստրախան քաղաքից հյուսիս-արևմուտք ընկած Պրիվոլժսկիի օդանավակայանից, իրականացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման և գրավման վարժանքներ:

Բացի այդ կործանիչները չկառավարվող հրթիռներ են արձակել զորավարժարանում տեղակայված պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկայի, օդանավակայանի և ենթակառուցվածքների դեր կատարող թիրախների ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, թռիչքներին մասնակցել է Ռուսաստանի ԶՈւ շուրջ 10 Միգ-29 կործանիչի անձնակազմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *