Չեխական ընկերությունը արդիականացնելու է Չեխիայի ԶՈւ Dana հրետանային համակարգերը

Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել երկրի զինված ուժերի համար 33 միավոր Dana տեսակի ինքնագնաց հրետանային համակարգ արդիականացնելու վերաբերյալ պաշտպանության նախարարության պայմանագիրը չեխական Tatra ընկերության հետ: Այս մասին ապրիլի 18-ին հայտնում է բրիտանական IHS Jane’s ռազմական հանդեսը:

Վրաստանի ԶՈւ Dana ինքնագնաց հրետանային կայան

Վրաստանի ԶՈւ Dana ինքնագնաց հրետանային համակարգ

152 մմ Dana ինքնագնած հրետանային համակարգը օգտագործում է 8х8 ընթացամասով անվավոր շասսի: Արդիականացված տարբերակը անվանվելու է M1M, արդիականացումը պլանավորվում է ավարտել 2020 թվականին: Պայմանագիրը ընդհանուր արժենալու է 60 միլիոն ամերիկյան դոլար:

Ավելի վաղ հայտարարվել է, որ չեխական Tatra ընկերության գործարան է բացվելու նաև Հայաստանում: Չեխական TATRA TRUCKS և ճապոնական Zenon Limited Liability ընկերությունների միջև կնքված հուշագրի համաձայն՝ նախատեսվում է TATRA բեռանփոխադրիչների արտադրություն սկսել Հայաստանի Կոտայքի մարզում: Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը:

Dana ինքնագնած հրետանային համակարգը առկա է Վրաստանի ԶՈւ սպառազինությունում: Այդ կայանները ակտիվ մասնակցություն են ունեցել 2008 թ. վրաց-ռուսական պատերազմի ժամանակ: Պատերազմի ընթացքում մի քանի միավոր Dana համակարգ ոչնչացվել է կամ էլ գրավվել Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից: Այժմ Վրաստանի ԶՈւ սպառազինությունում կա շուրջ 30 միավոր Dana հրետանային համակարգ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *