Թուրքական «Ասելսանը» կարող է մասնակցել «Մի» դասի ուղղաթիռների արդիանացմանը

Թուրքիայի ռազմարդյունաբերական «Ասելսան» (Aselsan) ընկերությունը հայտարարել է, որ սկսելու է ակտիվորեն մասնակցել աշխարհի տարբեր երկրների զինված ուժերի սպառազինությունում առկա «Մի» դասի 10.000 ուղղաթիռների արդիականացնելուն: Այս մասին ապրիլի 17-ին հայտնում է ամերիկյան Defense News պարբերականը:

Ադրբեջանի ԶՈւ Մի-17/8 ուղղաթիռը Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական վարժանքներին

Ադրբեջանի ԶՈւ Մի-17/8 ուղղաթիռը Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական վարժանքներին

«Ասելսան» ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը մասնավորապես հետաքրքրված է Պարսից ծոցի երկրների և Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների «Մի» դասի ուղղաթիռներն արդիականացնելու մեջ:

Նա նաև նշել է, որ «Մի» ուղղաթիռների արդիականացման գործընթացը ընկերության հաջորդ կարևոր նպատակներից մեկն է:

«Այս նպատակով, Ասելսան ընկերությունը արդեն արդիականացրել է մեկ միավոր Մի-17 ուղղաթիռ և վերադարձրել է տիրոջը՝ «Ասելսան» ընկերության սարքավորումներով համալրված»,- ասել է ընկերության մասնագետը՝ առանց կոնկրետ մատնանշելու երկիրը, ում համար ընկերությունը արդիականացրել է ուղղաթիռը:

«Մի» դասի ուղղաթիռները արդիակացումն իր մեջ ընդգրկելու է «Ասելսան» ընկերության նավիգացիոն համակարգեր, ինտերակտիվ քարտեզներ, ներքին կապի համակարգեր, ռադիոկապի սարքավորումներ և այլն:

«Մի» դասի հայտնի ուղղաթիռները հավաքվում են «Ռուսաստանյան ուղղաթիռներ» հոլդինգի «Ռոսվերտոլը» արտադրական ընկերության կողմից: Եվ թուրքական ընկերությունն արդիականացման աշխատանքներում փաստորեն մրցակցության մեջ է մտնելու արտադրողի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *