Վրաստանի ԶՈւ ՀՕՊ մասնագետները կվերապատրաստվեն Ֆրանսիայում

Ապրիլի 19-ին Ֆրանսիայում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան-Իվ լե Դրիանին: Քննարկվել են Վրաստանի ՀՕՊ հնարավարությունների զարգացման ոլորտում համագործակցության հարցեր:

Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները

Վրաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարները

Իզորիան հայտարարել է, որ քննարկվում է համագործակցության նոր ոլորտ, որի շրջանակներում Ֆրանսիայում կվերապատրաստվեն ՀՕՊ վրաստանցի մասնագետներ:

Վերապատրաստումը կիրականացվի Վրաստան մատակարարվելիք ֆրանսիական արտադրության ՀՕՊ համակարգերի պայմանագրի շրջանակներում: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշենք, որ  Ֆրանսիայի պաշտպանության նախարարի՝ 2016 թվականին Վրաստան այցի ժամանակ քննարկման հիմնական թեման նույնպես ՀՕՊ համակարգերն էին: Այդ ժամանակ հայտարարվել էր, որ Վրաստան կժամանի նաև աշխատանքները համակարգող ֆրանսիացի սպա:

Հիշեցնենք, որ 2015-ի ամռանը Վրաստանի պաշտպանության նախարարը ֆրանս-ամերիկյան ThalesRaytheonSystems ընկերության հետ պայմանագիր էր կնքել, հավանաբար, հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Իսկ մի քանի շաբաթ անց պայմանագիր էր կնքվել նաև եվրոպական MBDA ընկերության հետ, որն արտադրում է հրթիռային սպառազինություն՝ ՀՕՊ-ից մինչև հակատանկային հրթիռային համակարգեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *