Ճապոնիայում կանայք կկարողանան ծառայել տանկային, հետախուզական զորքերում

Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան հայտարարել է, որ կանանց համար վերացվում են տանկային, հետևակային և հետախուզական ստորաբաժանումներ հավաքագրման սահմանափակումները: Այս մասին ապրիլի 18-ին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Ճապոնիայի ԶՈւ Տիպ-10 տանկը

Ճապոնիայի ԶՈւ Տիպ-10 տանկը

Նախկինում Ճապոնիայում կանայք ծառայում էին միայն ռազմաօդային և ռազմածովային ուժերում: Ճապոնիայի ռազմածովային ուժերում անգամ կան ռազմանավերի կապիտան կանայք:

Ներկայում կանանց համար սահմանափակումներ են դրված ռադիոակտիվ նյութերի հետ առնչվող հատուկ զորքերում, ինչպես նաև սուզանավերում, որտեղ դժվար է կանանց համար առանձին տարածք ապահովելը:

Ավելի վաղ Ճապոնիայի զինված ուժերում մարտական գործողությունների հետ անմիջականորեն առնչվող ստորաբաժանումներում թույլատրված էր ծառայել միայն տղամարդկանց:

Նշենք, որ Հայաստանում կանանց զինծառայությունը նույնպես խրախուսվում է: Գործող կառավարության ծրագրով նախատեսված է «կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնում»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *