Մինսկում անցկացվում է ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստը

Այսօր՝ ապրիլի 19-ին, Մինսկում մեկնարկած ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստի օրակարգում են կազմակերպության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության կազմակերպման հարցերը: Այս մասին հայտնում է Sputnik գործակալության Բելառուսի մասնաճյուղը:

Նիստին մասնակցում են կազմակերպության անդամ 6 պետությունների, այդ թվում և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը կամ նրանց տեղակալները, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը:

Նիստի ընթացքում կքննարկվեն նաև ՀԱՊԿ ավիացիոն ստորաբաժանումերը միջազգային թռիչքների կազմակերպման հարցերը:

Զուգահեռ դիտարկվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից օժանդակ կառույցների ստեղծման հնարավորությունները: Այս կառույցները զբաղվելու են կազմակերպության կապի, նյութատեխնիկական ապահովման, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության, ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի պատրաստության և կիրառման, ռազմական կադրերի պատրաստման հարցերով:

Ավելացնենք, որ ներկայում կազմակերպությունում նախագահում է Բելառուսը, ինչի հետ կապված էլ խորհրդի նիստ անցկացվում է Մինսկում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *