Ադրբեջանի բանակի զորավարժությանը ներգրավված սպառազինությունը

Ապրիլի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժության մասին տեղեկությունները սակավ են, սակայն երկրի պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութերից ու լուսանկարներից կարելի է տեսնել, թե ինչ սպառազինություն է ներգրավված զորավարժությանը:

Զորավարժության առաջին երկու օրերի ընթացքում ներկայացված նյութերից հայտնի է, որ զորավարժությանը մասնակցում են.

1. «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.

  • հրթիռների տրամաչափը՝ 300 մմ,
  • հեռահարությունը՝ մինչև 70-90 կմ,
  • համազարկի հրթիռների քանակը՝ 12 հատ:
Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Սմերչ» համակարգեր

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Սմերչ» համակարգեր

2. «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.

  • հրթիռների տրամաչափը՝ 122 մմ,
  • հեռահարությունը՝ մինչև 40 կմ,
  • համազարկի հրթիռների քանակը՝ 40 հատ:
Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Գրադ» համակարգեր

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Գրադ» համակարգեր

3. «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցներ.

  • հրանոթի տրամաչափը՝ 152 մմ,
  • հեռահարությունը՝ մինչև 25 կմ,
  • մարտական լրակազմը՝ 50 արկ,
  • կրակի տեմպը՝ րոպեում 7-8 կրակոց:
Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Մստա-Ս» համակարգեր

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Մստա-Ս» համակարգեր

4. «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ.

  • հրանոթի տրամաչափը՝ 152 մմ,
  • հեռահարությունը՝ 30 կմ
  • կրակի տեմպը՝ րոպեում 5-6 կրակոց:
Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Գիացինտ-Բ» հաուբից

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Գիացինտ-Բ» հաուբից

5. «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգեր

  • հրանոթի տրամաչափը՝ 203 մմ,
  • հեռահարությունը՝ մինչև 47 կմ,
  • մարտական լրակազմը՝ 4-8 արկ,
  • կրակի տեմպը՝ րոպեում 1,5-2,5 կրակոց:
Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Պիոն» ինքնահնաց հրետանային համակարգեր

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգեր

6. Տ-72 տանկեր

  • հրանոթի տրամաչափը՝ 125 մմ,
  • մարտական լրակազմը՝ մինչև 39 արկ,
  • կրակի տեմպը՝ րոպեում մինչև 8 կրակոց:
Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող Տ-72 տանկեր

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող Տ-72 տանկեր

7. ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչներ

  • սպառազինությունը՝ 30 մմ հրանոթ, 7,62 մմ գնդացիր,
  • անձնակազմը՝ 3 զինծառայող,
  • դեսանտը՝ մինչև 7 զինծառայող,
  • պաշտպանվածությունը՝ հրազենից և բեկորներից:
Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչներ

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչներ

8. ՄՏԼԲու զրահապատ փոխադրիչ-քարշակներ

  • անձնակազմը՝ 1 զինծառայող,
  • դեսանտ՝ մինչև 6 զինծառայող,
  • պաշտպանվածությունը՝ հրազենից և բեկորներից:
Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող ՄՏԼԲու զրահապատ փոխադրիչ-քարշակներ

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող ՄՏԼԲու զրահապատ փոխադրիչ-քարշակներ

9. «Մարադյոր» զրահամեքենա

  • անձնակազմը՝ մինչև 11 զինծառայող
  • ընթացամասը՝ 4×4
Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Մարադյոր» զրահամեքենա

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Մարադյոր» զրահամեքենա

 

10. «Սենդքեթ» զրահամեքենա

  • անձնակազմը՝ 4-8 զինծառայող,
  • ընթացամասը՝ 4×4
Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Սենդքեթ» զրահամեքենա

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Սենդքեթ» զրահամեքենա

Սրանից բացի, ադրբեջանական կողմի հայտարարությունների համաձայն՝ զորավարժությանը մասնակցում են նաև ավիացիոն տեխնիկա (25 միավոր), հրթիռահրետանային միջոցներ (200 միավոր), ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:

ՀՀ ՊՆ պնդմամբ՝ զորավարժությունն անցկացվում է միջազգային պայմանավորվածությունների խախտումներով: Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել  է.

«Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ կա երկու մոտեցում՝ մինչև 9 հազար զինծառայող և 40 հազարը չգերազանցող [ուժերով զորավարժությունների անցկացում]: Երկուսի դեպքում էլ համապատասխան իրազեկման ժամկետների կարգ գոյություն ունի: Մասնավորապես երկրորդի պարագայում իրենք մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պարտավոր էին իրազեկել: Եթե նույնիսկ զորավարժությունը պլանավորվել է ավելի ուշ, օրինակ՝ 2017 թվականին, Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր էր Վիեննայի փաստաթղթի մասնակից պետություններին սահմանված ընթացակարգով նախօրոք տեղեկացնել այդ մասին: Բայց չի իրազեկել»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *