Բանակը հզորացնելու համար Իրանին ոչ մեկի թույլատվությունը պետք չէ. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը չունի ոչ մեկի թույլատվության անհրաժեշտությունը իր հրթիռային կարողությունները զարգացնելու համար: Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Իրանը նախագահը մասնավորապես նշել է.

«Իրանի զինված ուժերի հզորացումը կատարվում է միայն երկրի պաշտպանության համար, և զինված ուժերի զարգացման, հրթիռներ և ռազմական ինքնաթիռներ կառուցելու համար Իրանին ոչ մեկի թույլատվությունը պետք չէ»:

Ռոհանին նաև նշել է, որ Իրանը ագրեսիվ նպատակներ չունի, իսկ խաղաղությունն էլ միակողմանի չէ, և եթե Իրանը հակվում է խաղաղությանը, ապա մյուս կողմը կարող է դա չանել, ուստի պետք է զգոն լինել:

Այսպիսի հայտարարությունները կարող են կապված լինեն Իրանում նախագահական ընտրությունների քարոզչական շրջանի հետ, քանի որ Ռոհանին նույնպես առաջադրվել է որպես թեկնածու: Ընդ դրում՝ ավելի վաղ Ռոհանին նման հայտարարություններում ավելի չափավոր էր, քանի որ չափավորական է և հանդես է գալիս արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մասնակցում է տեղական արտադրության նոր «Mohajer-6» ԱԹՍ-ի ցուցադրությանը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մասնակցում է տեղական արտադրության նոր «Mohajer-6» ԱԹՍ-ի ցուցադրությանը:

Նախագահական ընտրությունների հետ կապված ԱՄՆ Սենատը հետաձգել էր Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագծի գործարկումը, քանի որ մտավախություն կար, որ նոր պատժամիջոցները կարող են ազդել չափավորական Հասան Ռոհանիի դիրքերի վրա և ամրապնդել պահպանողականների դիրքերը։

Ռոհանի հայտարարության համատեքստում պետք է նշել, որ Իրանի բանակի օրվա նախօրեին Թեհրանում կազմակերպվել է տեղական ռազմարդյունաբերական արտադրանքի ցուցադրություն, և ի թիվս այլ զինտեխնիկայի, ներկայացվել են նաև տեղական «Ղահեր-313» (F-313) թեթև մարտական ինքնաթիռը և «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռը` երկուսն էլ նախատիպերի տեսքով։

Իրանում նախագծված «Ղահեր-313» թեթև մարտական ինքնաթիռ (նախատիպ)

Իրանում նախագծված «Ղահեր-313» թեթև մարտական ինքնաթիռ (նախատիպ)

Իրանում նախագծված «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռի նախատիպը

Իրանում նախագծված «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռի նախատիպը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *