Սիրիայում հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը հասել է 1460-ի

Ապրիլի 17-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնը հայտարարել է, որ մինչև այժմ Սիրիայում հրադադարի ռեժիմին միացել է 1464 բնակավայր: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայի կառավարամետ ուժերը «Տ-4» ավիաբազայի մոտ

Սիրիայի կառավարամետ ուժերը «Տ-4» ավիաբազայի մոտ

Սիրիայի իշխանությունները շարունակում են զինյալ խմբավորումների հետ բանակցությունների, որպեսզի նրանք դուրս գան Հալեպ, Դամասկոս, Համա, Հոմս և Ալ-Կունեյտրիա նահանգներից: Կենտրոնի տվյալներով մինչև այժմ հրադադարին միացած զինյալ խմբավորումների քանակը կազմում է 140:

2017-ի հունվարից մինչ այժմ Սիրիայի կառավարական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է 226 բնակավայր:

Հիշեցնենք, որ Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ 2016-ի դեկտեմբերի վերջին հրադադար հաստատել: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ»  ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև այն խմբավորումների վրա, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։

Միևնույն ժամանակ, Սիրիայում ճգնաժամի լուծման համար մի քանի փուլով բանակցություններ են անցկացրել: Աստանայում մինչ այժմ Սիրիայի ճգնաժամի հարցով անցկացվել է 3 հանդիպում՝ հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին և մարտի 14-16-ը: Հունվարի 23-24-ի բանակցությունների ընթացքում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնվել են Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ: Սակայն, սիրիական հակամարտության կարգավորման հարցով որևէ հստակ պայմանավորվածություն չի հաջողվել ձեռք բերել:

Իսկ փետրվարի 15-16-ի բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են հրադադարը խախտողի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը: Մարտի 14-16-ի բանակցությունների ժամանակ կողմերը կոնկրետ համաձայնությունների չեն կարողացել հասնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *