Ռուսաստանի ԶՈւ հետախույզները վարժանքներ են անցկացրել Հյուսիսային Օսիայում

Ապրիլի 17-ին Հյուսիսային Օսիայի «Դարիալ» զորավարժարանում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները մշակել են պայմանական զինյալ խմբավորման հայտնաբերման և ոչնչացման վարժանքներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացրել Հյուսիսային Օսիայում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացրել Հյուսիսային Օսիայում

Վարժանքներին ներգրավվել է հարավային ռազմական շրջանի շուրջ 300 զինծառայող: Մարտավարական, հատուկ նշանակության վարժանքների ժամանակ զինծառայողները որոնողական աշխատանքներ են իրականացրել 2000մ բարձրության վրա: Հայտնաբերելով պայմանական հակառակորդի ճամբարի տեղակայման վայրը՝ հետախույզները կոորդինատները փոխանցել են հրամանատարական կետին:

Ըստ սցենարի՝ հետախույզները շրջափակել են ճամբարը և հանկարծակի հարձակվել են պայմանական զինյալ խմբավորման պահակախմբի վրա:

Վարժանքների ընթացքում զինծառայողները մշակել են հակառակորդի թիքունքում հետախուզության իրականացման, դարանակալման և այլ առաջադրանքներ:

Մարտականին մոտ վիճակ ստեղծելու համար վարժանքների ընթացքում օգտագործվել են «իմիտացիոն» փամփուշտներ, ազդանշանային հրթիռներ և հրազենի ոչ մարտական փամփուշտներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *