Գյումրիի ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները ներգրավվել են ստուգողական վարժանքների

Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի շուրջ 2000 զինծառայողի ներգրավմամբ մեկնարկել են ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումներ: Ներգրավված է շուրջ 500 միավոր սպառազինություն և զինտեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ստուգումներն անցկացվում են Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի ընդհանուր ղեկավարությամբ:

Մարտի 13-ին Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի 2000 զինծառայող վարժանքներ է սկսել

Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի 2000 զինծառայողի վարժանքներ (արխիվ)

Ստուգումներն անցնելու են 3 փուլով: Առաջին փուլում գնահատվելու են ստորաբաժանումների մարտական պատրաստությունը, մարտական հերթապահության վիճակը, զինտեխնիկան և այլն:

Երկրորդ փուլում զինծառայողները ստուգարքներ են հանձնելու կանոնակարգի, անվտանգության պահանջների և այլ փաստաթղթերի իմացությունների վերաբերյալ, կատարելու են  իրավիճակային և մարտավարական առաջադրանքներ:

Երրորդ փուլում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում գնահատվելու են ստորաբաժանումների գիտելիքները:

Ստուգողական վարժանքների ընթացքում միավորումների զինծառայողները  հրաձգային զինատեսակներով և մարտական մեքենաների սպառազինությունով ստուգողական կրակ կվարեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *