Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Իրան

Ապրիլի 16-ին Իրանում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանին: Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Իրանի ռազմական արդյունաբերության ցուցահանդեսին. ապրիլ 2017

Ադրբեջանի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Իրանի ռազմական արդյունաբերության ցուցահանդեսին. ապրիլ 2017

Իրանական «ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև Արցախի հակամարտությանը առնչվող հարցեր: Հոսեյն Դեհղանը հույս է հայտնել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը թույլ չեն տա այլ պետություններին միջամտել Արցախյան հակամարտությանը:

Նույն օրը Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Թեհրանում անցկացվող Իրանի ռազմական արդյունաբերության ցուցահանդես, ծանոթացել է Իրանի ռազմական արդյունաբերության արտադրանքին: Ադրբեջանի ՊՆ պատվիրակությանը ներկայացվել են Իրանի զինված ուժերի սպառազինությունում առկա տարբեր ռազմական մեքենաների ցուցանմուշներ: Հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Բացի այդ, ապրիլի 16-ին Հասանովը հանդիպել է նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին: Կողմերը քննարկել են ահաբեկչությանը և տարածաշրջանին խնդիրներիներին առնչվող հարցեր: Հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:

Ապրիլի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին: Կողմերը քննարկել են Արցախյան հակամարտությունը և դրա կարգավորման համար բանակցությունների գործընթացը, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ընդլայմանը, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին առնչվող հարցեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին

Նշենք, որ Զաքիր Հասանովի գլխավորությամբ Ադրբեջանի ՊՆ պատվիրակության այցը Իրան մեկնարկել է ապրիլի 15-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Հասանովը այցելել է Սաուդյան Արաբիա, հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդուլազիզ Սաուդին, պաշտպանության նախարար Մոհամեդ Սալման բըն Աբդուլազիզին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *