ՊԲ հրամանատարը անցկացրել է ռազմական խորհրդի նիստ

Ապրիլի 15-ին՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անկացրած  ռազմական խորհրդի նիստի ընթացքում, քննարկվել է «ՊԲ-ի կառուցվածքի և ղեկավարման համակարգի կատարելագործումը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները»։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի կայքը։

Ռազմական խորդրի նիստ Պաշտպանության բանակում

Ռազմական խորդրի նիստ Պաշտպանության բանակում

Թեմայի շրջանակներում հնչել են մի շարք զեկույցներ ու ծավալվել քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվել են օրակարգային խնդիրների վերաբերյալ՝ տարբեր մոտեցումներ ու առաջարկություններ:

Նիստին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու տարբեր ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ:

Ռազմական խորհրդի ընթացքում բանակի հրամանատարը նշել է, որ ի գիտություն ընդունելով ռազմական խորհրդի որոշման դրույթները, ներկա սպայակազմը պետք է ամենօրյա խնդիրների կատարմանը զուգահեռ, նաև ունենա այս կամ այն բնագավառի հետագա հզորացման հստակ տեսլական:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *