Արտակ Դավթյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է Արտակ Դավթյանը, ով մինչ այս Հայաստանի Ազգային ժողովում ղեկավարում էր ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյան

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյան. լուսանկարը Panarmenian գործակալության

Ապրիլի 12-ին, պաշտոնյայի նշանակման մասին հայտարարել էր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ նշանակման վերաբերյալ քաղաքական որոշումը կա, բայց հրամանը դեռ չի հրապարակվել:

Կենսագրությունը (ըստ ԱԺ կայքի)

Ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:

1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1984թ. ընդունվել եւ 1990թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ:

  • 1983-1984թթ. աշխատել է Աբովյանի մարզադպրոցում` որպես մարզիչ,
  • 1990-1992թթ. եւ 1994-1997թթ.` Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում` տնտեսագետից մինչեւ կառավարիչ:
  • 1992-1994թթ. եւ 1997-1998թթ. աշխատել է Մոսկվայում,
  • 1998-2003թթ.` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ,
  • 2003-2004թթ.` ՀՀ էներգետիկայի փոխնախարար,
  • 2004-2007թթ.` «Էյսի-ֆին Ռոյալ» ՍՊԸ տնօրեն:
  • 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *