ՊԲ-ում անցկացվել է գնդային զորավարժություն

Ապրիլի 11-13-ը ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անցկացվել է գնդային-մարտավարական զորավարժություն, որին ներգրավված էին օժանդակ մի շարք ստորաբաժանումներ:

Զորավարժությունը ներառել է ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական էլեմենտներ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

ՊԲ զորավարժության ընթացքը

ՊԲ զորավարժության ընթացքը

Զորավարժությունը, որի պլանավորման ու խաղարկման ողջ ընթացքում հաշվի են առնվել ինչպես 2016թ. ապրիլյան զարգացումները, այնպես էլ արդի ու հավանական իրողությունները, ղեկավարում էր միավորման հրամանատար, գնդապետ Արթուր Հարությունյանը:

Ապրիլի 13-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվել է զորավարժության եզրափակիչ՝ մարտական հրաձգության փուլը, որին հետևում էին նաև ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը և միավորման ենթակա զորամասերի հրամկազմը:

Գնդային-մարտավարական զորավարժությունը հնարավորություն է տվել կատարելագործելու զորամասի և ստորաբաժանումների մարտական ներդաշնակման մակարդակը, բարձրացնել սպաների և ղեկավարման մարմինների գործնական ունակությունները՝ ժամանակակից մարտի կազմակերպման և զորքերի անընդհատ ղեկավարման առումով, իսկ ժամկետային զինծառայողների մոտ՝ զարգացնել բարոյամարտական որակներն ու ֆիզիկական դիմացկունությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *