Ռուսաստանը ստացել է «Վերբա» ՀՕՊ համալիրի 10 բրիգադային կոմպլեկտ

Ռուսաստանի զինված ուժերին արդեն մատակարարվել է «Վերբա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրների 10 բրիգադային կոմպլեկտ: Այս մասին հայտնել է զենքն արտադրող ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Սմիրնովը:

Ռուսաստանյան արտադրության «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր

Ռուսաստանյան արտադրության «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիր

Ըստ Սմիրնովի՝ կոմպլեկտի մեջ բացի հենց զենիթահրթիռային համալիրից, մտնում են թիրախները հայտնաբերող համակարգերը, հրամանատարական մեքենաները, ռադիոլոկացիոն կայաններ և այլ տեխնիկա:

Համալիրները մատակարարվել են 2 տարբերակներով՝ ցամաքային ուժերի և համար նախատեսված բրիգադային կոմպլեկտներով և օդադեսանտային ուժերի համար նախատեսված դիվիզիոնային կոմպլեկտներով:

Նշենք, որ Հայաստանը նույնպես ձեռք է բերել «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակ, այս մասին «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ հարցազրույցում հայտնել էր ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը:

«Վերբա» հակաօդային պաշտպանության համալիրները նախատեսված են ցածր թռչող օբյեկտների, մասնավորապես թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար: Կարող են թիրախները խոցել 500 մետրից 6 կմ հեռավորության և 10-3500 մետր բարձրության վրա: Ռուսաստանի զինված ուժերում այս համակարգերը սկսել են կիրառվել 2014 թվականին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *