ՀՀ ՊՆ 1-ին կորպուսում անցկացվել են զինտեխնիկայի սպասարկման դասընթացներ

Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հենքի վրա անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման եռօրյա հավաք-պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հավաքներին մասնակցել են կորպուսի ենթակա զորամասերի հրամանատարների սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալներն ու տեխնիկական ծառայությունների պետերը:

Զինտեխնիկայի՝ ամառային ռեժիմի փոխադրման դասեր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում

Զինտեխնիկայի՝ ամառային ռեժիմի փոխադրման դասեր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսում

Տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում ուսումնասիրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման պլանավորման և իրականացման կանոնակարգը, շահագործման ամառային ռեժիմի փոխադրման աշխատանքների կարգն ու հերթականությունը, սպասարկման, շահագործման և նորոգման ժամանակ ներկայացվող անվտանգության պահանջները, ամառային պայմաններում ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության շահագործման առանձնահատկությունները և այլն:

Հավաքները եզրափակվել են «Սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստումը ամառային շահագործման» թեմայով անցկացված ցուցադրական պարապմունքով:

Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զրահատանկային սպառազինության, ավտոմոբիլային տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի անցման առանձնահատկությունները, հրթիռահրետանային սպառազինության միջոցների և զինամթերքի սպասարկման կարգը, վառելիքաքսուկային նյութերի օգտագործման եղանակներն ու անվտանգության կանոնները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *