ԱՊՀ ՀՕՊ ուժերի թիվն անհրաժեշտության դեպքում կավելացվի

ԱՊՀ երկրների ՀՕՊ համատեղ ուժերի անձնակազմի և միջոցները այս պահին բավարար են առաջադրանքների հաջող կատարման համար: Սակայն դրանց թիվը անհրաժեշտության դեպքում կարող է ավելացվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մեջբերելով Ռուսաստանի ՌՕՈւ հրամանատարի տեղեկալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուռաչենկոյի խոսքերը:

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին

Հայկական զինուժի «ՕՍԱ» ԶՀՀ-ն հրթիռի արձակման պահին (արխիվ)

Գեներալ-լեյտենանտը նաև հայտնել է, որ ներկայում ԱՊՀ երկրների ՀՕՊ համատեղ ուժերի կազմի մեջ մտնում են 19 ավիացիոն զորամաս, զենիթահրթիռային զորքերի 38 զորամաս, ռադիոտեխնիկական ուժերի՝ 15, ՀՕՊ 9 բրիգադ և ՌԷՊ 15 զորամաս:

Միաժամանակ Կուռաչենկոն հայտնել էր, որ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեն առաջարկել է կատարելագործել երկների համագործակցությունը ԱՊՀ ՀՕՊ միասնական ուժերի մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ:

Նա մասնավորացրել է՝ հանձնարարականները մշակվել են 2016 թվականի հոկտեմբերին ԱՊՀ երկրների ՀՕՊ հերթապահ ուժերի համատեղ վարժանքներ անցկացնելուց հետո: Առաջարկությունները վերաբերում են ինչպես օրենսդրական բազային, այնպես էլ հետխորհրդային տարածքում ՀՕՊ համատեղ համակարգի տեխնիկական ապահովությանը:

ԱՊՀ պաշտպանության նախարարները 2016-ի նոյեմբերի 30-ի հերթական նիստից հետո

ԱՊՀ պաշտպանության նախարարները 2016-ի նոյեմբերի 30-ի հերթական նիստից հետո

2016 թվականի հոկտեմբերին անցկացված ԱՊՀ ՀՕՊ զորավարժությանը մասնակցել էին ՀԱՊԿ 6 երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի, ինչպես նաև ԱՊՀ անդամ Ուզբեկստանի զինված ուժերը:

Ավելի վաղ Կուռաչենկոն հայտնել էր, որ 2017-ի սեպտեմբերին կանցկացվի ՀՕՊ ուժերի «Մարտական համագործակցություն-2017» համատեղ զորավարժությունը, որին կմասնակցեն ստորաբաժանումներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Տաջիկստանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *