Միջազգային կոալիցիան հարվածել է ԻՊ քիմզենքի պահեստի, կան հայրուրավոր զոհեր. ՍԱՆԱ

Ապրիլի 13-ին Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը հայտարարել է, որ Դեր Զոր քաղաքին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի՝ ապրիլի 12-ին իրականացրած ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է ԻՊ քիմիական զենքի պահեստ: Պահեստից բարձրացել է դեղին ծուխ, մոտակա թաղամասերում թունավորումից սպանվել են հարյուրավոր մարդիկ: Այս մասին հայտնում է Սիրիայի կառավարական SANA լրատվական գործակալությունը:

ԱՄՆ գլխավորած կոալիցիան դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը:

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին

ԱՄՆ Միջերկրականից հարվածել է Սիրիայի կառավարական ուժերին (արխիվ)

Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի՝ շուրջ 60 մարդ էր սպանվել ապրիլի 4-ին Սիրիայի հյուսիսարևմուտքում ընդդիմադիր ուժերի վերահսկած Խան Շեյխուն քաղաքում քիմիական գազի կիրառման հետևանքով: Սակայն Ռուսաստանը և Սիրիան պնդում են՝ ապրիլի 4-ին Սիրայի օդուժը ավիահարվածներ է հասցրել Խան Շեյխուն քաղաքում ահաբեկիչների զինտեխնիկայի կուտակումների և զինպահեստի, որտեղ պահվում էր քիմիական զենք, ոչ թե կիրառել է քիմիական զենք:

Այս ամենին հետևել էր ապրիլի 7-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազանավից Սիրիայի ԶՈւ «Շայրաթ» ավիաբազայի վրա 59 միավոր թևավոր հրթիռ արձակելը։ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրենք «Սիրիայի կառավարական ուժերին հարվածել են ի պատասխան օրերս Իդլիբում նույն կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն»։ Ավիաբազան ԱՄՆ-ի արձակած հրթիռների հետևանքով նյութական կորուստներ է ունեցել:

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ.

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ.

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ «Շայրաթ» ավիաբազայի վրա ԱՄՆ զինված ուժերի արձակած  59 հրթիռներից տեղ է հասել միայն 23-ը, ինչի արդյունքում ոչնչացվել է վերանորոգման անգարներում գտնվող Սիրիայի ՌՕՈւ 6 միավոր Միգ-23 կործանիչ, ռադիոտեղորոշիչ կայանը և ուսումնական կենտրոնը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *